Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել` տեղափոխվել են թանգարան՝ վերականգնման և բարելավման աշխատանքների նպատակով. Վաղարշապատի համայնքապետարան

Հունիս 26,2026 12:54 Share

Համայնքապետարանին կից պուրակում տեղադրված եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել։ Դրանք ժամանակավորապես տեղափոխվել են Վաղարշապատի համայնքապետարանի պատմաազգագրական թանգարան՝ վերականգնման և բարելավման աշխատանքների իրականացման նպատակով։

✅Աշխատանքների շրջանակում մանրակերտները կվերականգնվեն, իսկ ցուցափեղկերը կփոխարինվեն նորերով՝ ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից լուծումներով։ Դրանք կունենան լուսավորություն, ջերմակայուն համակարգ, ինչպես նաև QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կկարողանան ծանոթանալ յուրաքանչյուր եկեղեցու պատմությանը և հետաքրքիր տեղեկություններին։

Ուրախությամբ հայտնում ենք նաև, որ վերականգնման աշխատանքներն իրականացվում են հենց մանրակերտների հեղինակի՝ Սամվել Հակոբյանի կողմից, ինչը լավագույն երաշխիքն է դրանց որակյալ և սկզբնական տեսքի պահպանմամբ վերականգնման համար։

Շնորհակալ ենք ձեր ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար։ Վստահ ենք, որ աշխատանքների ավարտից հետո նորացված ցուցադրությունը կդառնա մեր համայնքի ևս մեկ գեղեցիկ և արժեքավոր այցեքարտը։

Վաղարշապատի համայնքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930