Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ ողջ կազմն անհրաժեշտ է, որ նաև հանրային պատասխանատվության ինստիտուտը գործի ՍԴ-ի յուրաքանչյուր դատավորի համար»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 26,2026 15:18 Share

«Մենք միանում ենք միջնորդությանը և խնդրում ենք բավարարել այն»,-ՍԴ-ում 7 քաղաքական ուժերի դիմումի քննության ժամանակ հայտարարեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Արամ Օրբելյանի միջնորդությանը։ 

Արդեն տեղեկացրել ենք, որ ՍԴ-ն այն մերժեց։

Արծվիկ Մինասյանը նաև մանրամասնեց, թե ինչու են կողմ, որ ՍԴ-ն կուսակցությունների դիմումները քննի ամբողջական կազմով․ «Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թե Սահմանադրության 170-րդ հոդվածով նախատեսված՝ որոշումների ընդունման մեխանիզմը պայմանավորված է ՍԴ դատավորների ընդհանուր թվով և նաև սահմանադրական օրենքով պարտավորությունն առ այն, որ դատավորը չի կարող չեզոք մնալ։ Իմ խորը մտահոգությունն եմ ուզում հայտնել այն մասին, որ արձանագրությունում անդրադարձ է կատարվել տիկին Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցին, չհայտնաբերեցի այն փաստարկը, որ ես ներկայացրի։ Այսպիսի պարագայում, երբ ակնհայտ տեղեկատվությունն անտեսվում է, ՍԴ ողջ կազմն անհրաժեշտ է, որ նաև հանրային պատասխանատվության ինստիտուտը գործի ՍԴ-ի յուրաքանչյուր դատավորի համար, որը նաև տվել է օրենքով նախատեսված երդում»։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն արձագանքեց․ «ՍԴ դատավորների մոտ Ձեր հայտնած տեղեկությունը չհասավ մտահոգության այն աստիճանի, որ դատավորներից որևէ մեկը բարձրացնի Ձեր նշած դատավորի մասնակցության անհնարինության հարցը։ Իմացեք, որ ոչ մի տեղեկատվություն չի անտեսվում, պարզապես չհասունացավ մտահոգությունն այդ աստիճան»։

ՍԴ-ում ընդդիմության դիմումների քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930