Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մանդատները մեզ ոչ մի բան չեն տալիս, բացի բռնաճնշումներից, բոլորը անցնելու են ԱԱԾ մեկուսարաններով»․ Նարեկ Կարապետյան

Հունիս 26,2026 21:15 Share

«Մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները մեզ ոչ մի բան, բացի բռնաճնշումներից, չեն տալիս։ Բոլորը մի հատ անցնելու են ԱԱԾ մեկուսարաններով, նոր այդ մանդատները ստանան։ Հանգիստ եղեք, դա ոչ մի լավ բան չի տալիս։ Եթե պետք է, այդ աշխատավարձից, ամեն ինչից, մենք կհրաժարվենք, մենք դրա կարիքը չունենք, ժողովուրդ, հիմնական կարիքն այս մարդուն փոխելն է։ Բոլոր մարդիկ, ովքեր անցնում են Ազգային ժողով, իրենք բոլորը ճնշումների տակ են լինելու, իրենք էլ գիտեն, մենք էլ գիտենք»,- այսօր Սահմանադրական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ դեռ որոշում չունեն մանդատները վերցնել-չվերցնելու հարցով։ «Խնդիրն այն է՝ եթե մենք մանդատները չենք վերցնում, արդյոք Փաշինյանը չի դիմելո՞ւ ՍԴ, որ մյուս կուսակցություններն անցնեն, օրինակ՝ Շնորհապետական և մյուս կուսակցությունները։ Արդյոք սա գործիքակազմ չէ, որ անցկացնեն այնպիսի ընդդիմության, ում հետ հնարավոր կլինի գալ ընդհանուր եզրերի»,- հավելեց Կարապետյանը։

Նա նշեց, որ Հայաստանում իշխանությանը հեռացնելու մի էֆեկտիվ տարբերակ կա, դա փողոցի և օրենսդիրի համակցությունն է։ «Եթե փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ լինեն, օրենսդիրում՝ զրո ընդդիմադիր, փոփոխությունը գրեթե անհնար է լինելու։ Եթե օրենսդիրում լինի 44 ընդդիմադիր, փողոցում՝ զրո մարդ, այդ դեպքում էլ փոփոխությունը խնդրահարույց է լինելու։ Այդ իսկ պատճառով Հայաստանում փոփոխությունը կարող է լինել պարզ ճանապարհային քարտեզով՝ փողոցն ապահովում է երկրում իրավիճակ, օրենսդիրն ընդունում է ճիշտ որոշում»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք խորհրդարան գնալով՝ չեն լեգիտիմացնո՞ւմ ՔՊ-ին, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Ոչ, մենք չենք ընդունում, որ ՔՊ-ն ստացել է այդքան ձայն։ Մենք ասում ենք, որ իրենց թվաքանակը լեգիտիմ չէ, իրենք այդքան ներկայացվածություն չունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը երկար չի մնալու Հայաստանում, շուտով լքելու է Հայաստանը, Նարեկ Կարապետյանն ասաց․ «Սամվել Կարապետյանը երկար պլաններ ունի Հայաստանում, և մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում փոփոխություն լինի, վերակառուցման գնա մեր երկիրը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930