Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը
Ուրեմն նման կարգավորման հետ կապված մի օրինակ բերեմ, հասկանալի դարձնելու համար նման մոտեցման անթույլատրելիությունն ու անհնարինությունը:
Այս օրինակը բազմիցս ներկայացրել եմ տարբեր առիթներով:
Դանակահարությամբ քրեական հանցագործությունների դեմ պայքարի համար հո չեք սահմանելու բոլոր դանակների կիրառման նկատմամբ վերահսկողություն: Ասենք, օրենքով սահմանել, որ ամեն ընտանիք ամեն օր կամ շաբաթը մեկ հաշվետվություն ներկայացնի ոստիկանություն, թե քանի կենցաղային դանակ ունի տանը, ինչքանով են դրանք համապատասխանում ընտանիքի կենցաղային կարիքների բավարարման համար, քանի դանակ քանի անգամ են կիրառել ու ինչ նպատակով՝ հաց են կտրել, սննդամթերքի պատրաստման համար են օգտագործել, փայտ են տաշել և այլն: Ու այն ընտանիքները, ովքեր չեն ներկայացնի այդ հաշվետվությունները, կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ հաշվետվությունը չներկայացնելու համար:
Կարդացեք նաև
Նման տոտալ վերահսկողությունը ուղղակի անպատկերացնելի է ու անհամաչափ միջամտություն է անձնական, ընտանիքի ներքին կյանքին:
Նման օրինագիծը մարդկանց անձնական կյանքի միջամտության աղաղակող գործողություն է՝ հաշվի առնելով, որ բջջային սարքերը նման հնարավորություն տալիս են:
Մի հանգամանք նշեմ. դիվանագետների հեռախոսնե՞րն էլ եք գրանցելու սահմանը հատելիս, իսկ եթե հեռախոսը փչացել է, դա էլ պետք է հանձնենք պետությանը, թե՞ այդ մասին էլ պետք է հայտնենք պետությանը:
Իսկ եթե այլ պետության քաղաքացին այցելում է Հայաստան, նրա բջջային սարքերի հետ ինչպե՞ս եք վարվելու: Կամ եթե իր բջջային սարքը նվիրեց Հայաստանում ընկերոջը, բարեկամին, դրա՞նք էլ եք գրանցելու:
Տոտալ վերահսկողությունը էլ ավելի է մեծացնելու ստվերի ծավալը, սա է տրամաբանական հետևանքը լինելու:
Պարա՞պ եք մնացել, այլ խնդիր չկա՞ լուծելու:


















































