ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց ու ելույթով հանդես եկավ «Երեխաները և զինված հակամարտությունները» խորագրով 2026թ. հունիսի 25-ին կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։
Նշվեց, որ խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված անհանգստացնող պատկերը, որում ներկայացվում է 2025թ. ընթացքում զինված հակամարտություններում երեխաների դեմ իրագործված ծանր հանցագործությունների աննախադեպ աճ։
Դեսպան Հովհաննիսյանն, ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանն ընդունել է 115,000-ից ավել փախստականներ՝ ներառյալ ավելի քան 36,000 երեխաներ, որոնցից շուրջ 17,000-ն ինտեգրվել են հանրային դպրոցներում և ստացել կրթական ու հագեբանական-հասարակական աջակցություն։
ՅՈւՆԻՍԵՖԻ և ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ սերտ համագործակցությամբ՝ Հայաստանը նպաստել է կրթական համակարգում փախստական երեխաների ընդգրկմանը։
Կարդացեք նաև
Առանձնահատուկ անհանգստություն հայտնելով դպրոցների և կրթական հաստատությունների վրա հաճախակիացած հարձակումներով՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հավելեց, որ առաջնորդվելով ընկալմամբ, որ կրթության պաշտպանությունն ավելին է պահանջում, քան դպրոցների երաշխավորումը ֆիզիկական հարձակումներից՝ Հայաստանը նախաձեռնեց «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ Գխավոր ասամբլեայի բանաձևը, որն առանց քվեարկության ընդունվեց ՄԱԿ ԳԱ կողմից՝ ՄԱԿ անդամ շուրջ հարյուր պետությունների համահեղինակմամբ։
ՀՀ ԱԳՆ


















































