☀️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հունիսի 30-ից հուլիսի 5-ը
🟨 Երևանում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 3-5-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
🟨 Հանրապետության տարածքում հունիսի 30-ի և հուլիսի 3-ի ուշ երեկոյան, հուլիսի 1-ի գիշերը, 4-ի և 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի, 4-ի և 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Կարդացեք նաև
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































