«Այսօր Սահմանադրական դատարանում ներկայացվելու են ամփոփիչ ելույթները։ «Ուժեղ Հայաստանը» առաջինն է ներկայացնելու, այնուհետև՝ մյուս կողմերը։ Այսօրվա նիստը դրանով ավարտվելու է, ու Սահմանադրական դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը լինելու է հունիսի 4-ին՝ առավելագույնը»,– այսօր Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումները։
Վարդևանյանը, անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին, թե ՍԴ ներկայացրած իրենց դիմումն անհիմն է, հակադարձեց. «Այլ բան չէին էլ կարող ասել։ Ինչո՞ւ չեն ցանկանում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն, որովհետև ընտրախախտումների այն ռեսուրսը, որն իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու։ Ռեսուրսը, որպես այդպիսին, սպառվող է»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































