Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին դիմել եմ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու խնդրանքով. Հասմիկ Ավագյան

Հուլիս 01,2026 13:07 Share

ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Հասմիկ Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմել եմ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու խնդրանքով՝ շնորհակալություն հայտնելով վստահության, համատեղ աշխատանքի և հայրենիքին ծառայելու բացառիկ հնարավորության համար։

Այս ժամանակահատվածը պատասխանատվության, ծառայության, փորձությունների և կարևոր ձեռքբերումների ճանապարհ էր։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ հնարավորություն ունեցա քննարկելու, ստեղծելու և առաջ շարժվելու՝ հանուն մեր երկրի և հայկական սպորտի առողջացման։

Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, իսկ արժեքները, սկզբունքներն ու մարդկային արժանապատվությունը՝ մնայուն։

Հեռանում եմ պաշտոնից՝ գլուխս բարձր, իմ կատարած աշխատանքի և խղճի առաջ պատասխանատու լինելու զգացումով։

Հատուկ շնորհակալություն՝ այն եզակիներին, ովքեր իրենց աշխատանքը կատարել են ոչ միայն որպես մասնագիտական պարտականություն, այլև որպես առաքելություն։ Որոշ ճանապարհներ ավարտվում են ոչ այն պատճառով, որ սպառվում են, այլ որովհետև ժամանակն է սկսելու նորը։

Ամեն փորձություն միաժամանակ բացահայտում է թե՛ մարդկանց, թե՛ արժեքները, և այդ բացահայտումները հաճախ դառնում են ամենամեծ ձեռքբերումը։

Կյանքը շարունակվում է, իսկ ես, անկախ զբաղեցրած պաշտոնից, շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ նույն պատասխանատվությամբ, նույն սկզբունքներով և նույն նվիրումով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031