Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է՝ նախագահ Թրամփը տեղյա՞կ է, որ իր անունը կրող TRIPP նախագիծը մտցվել է ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ. Էդմոն Մարուքյան

Հուլիս 01,2026 14:08 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Հատված ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ճեպազրույցից.

Լրագրող
– TRIPP
իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոնները և տարանցման կարգավորումները ինչպե՞ս է պատկերացնում Երևանը։ Դա իրականացվելու է այդ կառույցի կանոններին համապատասխան, թե՞ ինչպես։

Մնացական Սաֆարյան
– Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները ԵԱՏՄ-ում գործում են մեր տարածքում։

Լրագրող
– Այդ թվում TRIPP-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներո՞վ։

Մնացական Սաֆարյան
– Այո։

Հետաքրքիր է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյա՞կ է, որ իր անունը կրող TRIPP նախագիծը մտցվել է ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ։

Ամենայն հավանականությամբ, նրա համար էլ սա նորություն կլինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031