Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկվել է նախագծերի փորձաքննության փուլում արհեստական բանականության գործիքակազմի կիրառման հնարավորությունը

Հուլիս 01,2026 15:02 Share

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինական գործընթացների թվայնացման առաջիկա ծրագրերը։ Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը հրավիրված են եղել Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի գիտնականներին համախմբող «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամի» (ASOF) փորձագետները։

Եղիազար Վարդանյանը նշել է, որ քաղաքաշինության ոլորտի թվայնացումն արդեն մեկնարկել է մի քանի ուղղություններով։ «Առաջիկայում մեր առաջնահերթություն է լինելու շինարարության որակի տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը թվային լուծումների կիրառմամբ։ Այդ նպատակով Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ ուսումնասիրել ենք միջազգային փորձը և քննարկում ենք՝ արտերկրում հաջողությամբ գործող թվային համակարգերը Հայաստանում ևս ներդնելու տարբերակներ»,-հայտնել է կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ նախատիպային համակարգը կարող է նախ կիրառվել դպրոցների կառուցման պետական ծրագրերում։

Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտի փորձագետների հետ համագործակցելու,  էլեկտրոնային համակարգերի կիրառությանը մասնագիտական համայնքին նախապատրաստելու վերաբերյալ հարցեր՝ կարևորելով թվային գործիքների ներդրումից զատ մասնագետների գործելաոճի փոփոխությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել թվային հարթակում համալիր փորձաքննության և հողամասերի նպատակային նշանակության փոփոխության գործարկման նախապատրաստությանը։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտի ընկերությունների վարկանիշավորման և հաշվետվությունների համակարգի ներդրման աշխատանքները։ Բացի այդ, դիտարկվել է նախագծերի փորձաքննության փուլում արհեստական բանականության գործիքակազմի կիրառման հնարավորությունը։

Քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031