Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում շփումներ կլինեն»․ ԱԳ փոխնախարարը՝ ՌԴ-ՀՀ առաջին դեմքերի հանդիպման մասին

Հուլիս 01,2026 15:41 Share

«Մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ, հետաքրքրված ենք մեր հարաբերությունների շարունակմամբ։ Առաջիկայում շփումներ կլինեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ պատասխանելով ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների մասին հարցին։

ՌԴ պաշտոնյաների և ՀՀ պաշտոնյաների հանդիպումների մասին հարցին փոխարտգործնախարարը չտվեց հստակ պատասխաններ։ Ասաց՝ երբ նման հանդիպումներ լինեն, հանրությանն անպայման կտեղեկացնեն։ Հետո ավելացրեց՝ հանդիպումներ «անպայման կլինեն»։

Հիշեցնենք, օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարտունիում, հայտարարել էր, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկացրել էր՝ հունիսի 1-ին ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ ընտրություններից հետո ինքը մեկնի Մոսկվա, և այդ հանդիպման ժամանակ կքննարկեն բոլոր ընթացիկ հարցերը ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031