«Մենք դա համարում ենք Հայոց ցեղասպանության հարցի զենքայնացում և արձագանքի կարիք չենք տեսնում այստեղ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Լրագրողների հարցերը վերաբերում էին Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ բերելուն։
«Արդեն հնչել է, և ես նորից կրկնեցի, թե ինչու մենք չենք տեսնում արձագանքելու կարիքը։ Ես միանշանակ կիսում եմ վարչապետի կարծիքը, այսինքն՝ դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է»,- պատասխանեց փոխնախարարը՝ հստակեցնող հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ի այս կեցվածքն արդյունք է նրա, որ Հայոց ցեղասպանության հարցը գործող իշխանության արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ՞, և կաշկանդվածություն կա Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերությունների առումով։
Հիշեցնենք, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում, քանի որ կարծում է՝ «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»
Հիշեցնենք նաեւ, հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գեդեոն Սաարի ներկայացրած նախագծին։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































