Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտվել

Հուլիս 01,2026 21:00 Share

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հունիսի 28-ին՝ ժամը 22.40-ի սահմաններում, Չարբախի գերեզմանատան մոտից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալել և բաժին են ներկայացրել 23 և 26 ամյա երիտասարդների։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ՝ 4,3 գրամ քաշով։
Ըստ վերջինների՝ փաթեթում մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

Պարեկային ծառայողերը հունիսի 29-ին՝ ժամը 01.25-ին, Շենգավիթ վարչական շրջանի մեկ այլ հասցեից ձերբակալել և բաժին են ներկայացրել 39-ամյա տղամարդու, ում խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 1 փաթեթ՝ 1,8 գրամ քաշով և մոխրացած հետքերով 1 կաթոցիչ։

Ըստ տղամարդու՝ փաթեթում մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

Նույն օրը՝ ժամը 21․00-ին, Պարեկային ծառայողները Արցախի փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալել և բաժին են ներկայացրել 39-ամյա մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա կաթոցիչ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031