Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Հուլիս 02,2026 12:20 Share

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է.

««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո վերջինս ձերբակալվել է։ Այս պահին պաշտոնական կառույցները դեռևս չեն հայտնել, թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրականացվել քննչական գործողությունները և ինչ հիմքով է կատարվել ձերբակալությունը։

Մեր տեղեկություններով՝ Էդիկ Մալոյանը վերջին ընտրական գործընթացների ընթացքում աջակցել է Սամվել Կարապետյանին: Արդյո՞ք այս հանգամանքը որևէ առնչություն ունի իրականացված գործողությունների հետ, առայժմ հայտնի չէ։

Հիշեցնենք՝ Էդիկ Մալոյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար։

Քննչական կոմիտեից «Իշխանություն» լրատվականին հաստատեցին գնդապետ Մալոյանի ձերբակալության մասին տեղեկությունը, բայց, թե ինչ վարույթի շրջանակում է՝ առայժմ չեն հայտնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել