«Դատարանը որոշել է մեկ ամսով երկարացնել բանտային կալանքը»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Որոշումը կբողոքարկվի։
Պաշտպանն ասաց, որ հույս ունեին՝ բանտային կալանքը կվերացվի, քանի որ գործը բացարձակ հիմնազուրկ է․ «Բայց մեր հույսն իրականություն չդարձավ»։
Դատարանն այսօր հրապարակեց Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման որոշումը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ԲՈՒՀ-ին պատկանող գույքի վաճառքի մասին է գործը, բայց քննչական մարմինը անգամ չի մեղադրում, որ էժան գնով է գույքը վաճառվել։
Մանրամասն՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































