Լրահոս
Օրվա լրահոսը

256 վարորդ կարգապահական տույժի է ենթարկվել՝ կանգառում կանգառ չկատարելու համար. «Ժողովուրդ»

Հուլիս 03,2026 10:43 Share

«TelCell» վճարային համակարգի ներդրումից հետո «Երևանի ավտոբուս» ընկերությունում 256 վարորդ ենթարկվել է կարգապահական տույժի (նկատողություն կամ խիստ նկատողություն) կանգառում կանգառ չկատարելու համար։ Այս մասին ArmLur.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից նաև փոխանցեցին, որ «Երևանի ավտոբուս» ընկերությունում, որպես կարգապահական տույժ, աշխատավարձից պահում առհասարակ չի արվում։ «Ընկերությունում նաև ուղեվարձի վճարումը չվերահսկելու և կանգառում կանգառ չկատարելու համար աշխատանքից որևէ մեկը չի ազատվել»,-հայտնեցին քաղաքապետարանից:

Միևնույն ժամանակ, քաղաքապետարանը ներկայացրել է վերջին ամիսների տվյալները՝ նշելով, որ վճարումների աճ է արձանագրվել։

Հատկանշկան է այն, որ չի իրականացվել հստակ հաշվարկ, թե ուղևորավարձի չվճարման հետևանքով ընդհանուր առմամբ որքան ֆինանսական վնաս է կրել քաղաքային տրանսպորտի համակարգը՝ այն պատճառաբանությամբ, որ «Վնասի չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ չվճարողների հստակ թիվը հայտնի չի եղել»։

Նանիկ Աղասյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031