Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ-ն շարունակում է բարելավել ազդակիր բնակավայրերի կենցաղը

Հուլիս 03,2026 16:09 Share

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար ազդակիր համայնքների կայուն զարգացումն ու բնակիչների կյանքի որակի բարձրացումն ունեն առաջնահերթ նշանակություն։

Ընկերության համար սոցիալական պատասխանատվությունը ոչ թե պարզապես ծրագիր է, այլ ամենօրյա հոգատարություն Սյունիքի և սյունեցու հանդեպ։

2024 թվականին մեկնարկած լայնածավալ էներգետիկ նախագծով ազդակիր բնակավայրերն անցում են կատարում էկոլոգիապես մաքուր և խնայողական տեխնոլոգիաների։

Սյունիք, Սզնակ, Դիցմայրի, Խորձոր և Բարգուշատ բնակավայրերում ԶՊՄԿ ֆինանսավորմամբ տեղադրվել է՝

273 արևային ֆոտովոլտային կայան

227 արևային ջրատաքացուցիչ

Իսկ Արծվանիկ, Սևաքար, Չափնի, Աճանան և Ըրկենանց բնակավայրերի 51 բազմազավակ ընտանիքների տանիքներին տեղադրվել են ժամանակակից արևային ջրատաքացուցիչներ։

Այս երկու ռազմավարական ծրագրերի իրականացման համար ԶՊՄԿ-ն հատկացրել է ավելի քան 227 միլիոն դրամ։

Այս նախաձեռնությունները ոչ միայն էականորեն նվազեցնում են բնակիչների կոմունալ ծախսերը, այլև ունեն կարևոր բնապահպանական նշանակություն։

Արդյունքում՝ նշված գյուղերի բնակիչներն ամբողջությամբ հրաժարվել են վառելափայտի օգտագործումից՝ ընտրելով ավելի մաքուր, անվտանգ և կայուն էներգիայի աղբյուրներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել