Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»

Հուլիս 03,2026 22:02 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Հաստատություն)։

Հաստատության տնօրենի պաշտոնակատար Համազասպ Նահատակյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ուսումնասիրել շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ ճաշարանը, սանհանգույցները և բուժկետը։

Պաշտպանը նաև ծանոթացել է ծառայություններ ստացող անձանց առօրյային, զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հաստատության անձնակազմի աշխատանքային պայմաններին։

Անահիտ Մանասյանը այցելել է նաև «Ճախրուկ» մշակութային կենտրոն և ջերմ շփում ունեցել կենտրոնի սաների հետ: Այնուհետև մասնակցել է նրանց կողմից կազմակերպված համերգային միջոցառմանը։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031