Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. Մանասյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵՄ օմբուդսմանի հետ

Հուլիս 07,2026 12:45 Share

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 6-ին հանդիպում է ունեցել Եվրոպական միության (ԵՄ) օմբուդսման Թերեզա Անժինյուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձ են կատարել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությանը՝ ընդգծելով ՄԻՊ հաստատությունների անկախության առանցքային բնույթը, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը որևէ ձևաչափով միջամտության անթույլատրելիությունը, ինչպես նաև այդպիսի միջամտության հնարավորություն ստեղծող օրենսդրական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի անընդունելիությունը՝ միջազգային չափանիշների տեսանկյունից։

Անահիտ Մանասյանը և Թերեզա Անժինյուն վերահաստատել են համագործակցության հետագա ընդլայնման և երկու ինստիտուտների միջև կապերի առավել խորացման պատրաստակամությունը՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային գործընկերության առանցքային դերակատարությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031