ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը
Սա արդեն իսկապես հետաքրքիր է։
Խոսքը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսին, որի ընթացքում նա մանրամասն անդրադարձավ հայ-իրանական առևտրի տանը, ավելի ճիշտ՝ այն գործընթացներին, որոնք ընթանում են Գագիկ Ծառուկյանի շուրջ՝ նրան ներկայացված՝ իբր փողերի լվացման և խարդախության մեղադրանքների համատեքստում՝ կապված հայ-իրանական առևտրի տան գործի հետ։
Անմիջապես արձանագրենք, որ դեսպանի ելույթը առավելագույնս դիվանագիտական էր։ Սակայն նույնիսկ նրա հայտարարությունների մակերեսային վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել երկու կարևոր հանգամանք։
Կարդացեք նաև
Առաջին՝ տվյալ գործընթացը, այսինքն՝ երկու տնտեսավարող սուբյեկտների միջև առկա վեճը, ըստ էության չի կարող որակվել որպես փողերի լվացում կամ խարդախություն։ Հետևաբար, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ակնհայտորեն քաղաքականապես մոտիվացված և շինծու է թվում։
Երկրորդ՝ դեսպան Շիրղոլամին փաստացի այս հարցի լուծումը տեղափոխում է միջպետական հարթություն՝ հույս հայտնելով, որ այն պետք է լուծվի քաղաքական, այլ ոչ թե քրեական-իրավական դաշտում։ Դրանով նա ևս մեկ անգամ ընդգծում է Գագիկ Ծառուկյանի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը։
Դեսպանը նաև ընդգծել, որ Հայաստանում անպայման պետք է բացառվեն հանրային համերաշխությանը չմիտված գործընթացները … իհարկե սա ասվեց Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների կոնտեքստում։
Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի։
Նա, ով կարողանում է լսել և հետևություններ անել, ամեն ինչ կհասկանա։


















































