Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Արթիկում պաշտոնյա է ձերբակալվել․ նա կասկածվում է կոռուպցիոն գործարքի մեջ

Հուլիս 08,2026 17:16 Share

Երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ իր իսկ տանից ձերբակալվել է Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը։ Նա նախքան Արթիկի խոշորացումը Մեծ Մանթաշ գյուղի գյուղապետն էր։ Արթիկի խոշորացումից հետո՝ նա ՔՊ-ի ավագանու ցուցակով մասնակցել է ՏԻՄ ընտրություններին ու 2021 թվականից զբաղեցնում է վերոհիշյալ պաշտոնը։

Նրա ձերբակալման մասին տեղեկությունը հաստատեցին Արթիկի համայնքապետարանից՝ այլ մանրամասներ չներկայացնելով։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում նրա մասնակցությամբ 4 միլիոն դրամ կոռուպցիոն գործարքի մասին։

Կոնկրետ ինչ քրեական վարույթի շրջանակում է նա ձերբակալվել՝ Հակակոռուպցիոն կոմիտեից պաշտոնական պարզաբանում ստանալու մեր ջանքերն ապարդյուն անցան։

Հայտնի է, որ նրան տանելու են դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել