Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-ԱՄՆ հարվածները շարունակվում են

Հուլիս 09,2026 12:04 Share

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրան-ԱՄՆ հարվածները շարունակվում են:

ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ափամերձ գոտում ևս 90 ռազմական օբյեկտի (ՀՕՊ համակարգեր, ԱԹՍ-ների ու հրթիռների պահեստներ, լոգիստիկ ենթակառուցվածքներ) թիրախավորման մասին: Ըստ իրանական կողմի՝ հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը:

Իրանի բանակն իր հերթին հայտարարել է Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարվածների մասին:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել ոչ միայն Իրանի հարավին, այլև երկրի հյուսիս-արևելքին: Իրանական կողմի փոխանցմամբ՝ թիրախավորվել է Աղ Թեքե կամուրջը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան ճյուղի (Գորգան-Ինչե Բորուն երկաթուղային երթուղի) մաս է:

Ամերիկյան զինուժը հայտարարել է, որ նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ Թեհրանի հետ հրադադարի համաձայնագրի «ավարտված» լինելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից ժամեր անց, հայտնում է «Ազատություն»-ը։

Թուրքիայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ԱՄՆ վերադառնալու ճանապարհին Թրամփը խոսել է լրագրողների հետ, տեղեկացրել Վաշինգտոնի նոր գործողությունների մասին։

«Հենց նոր մենք շատ ուժեղ հարվածեցինք նրանց, ու կասեի հարվածները եղել են 20-ը մեկի դիմաց։ Նրանց ամեն մի հարվածին ի պատասխան 20 հարված ենք հասցնելու, և դա արել ենք նախորդ գիշեր», – հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031