Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է արտերկրում բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունն անցած ԶՈՒ կուրսանտներին սպայական պաշտոնների նշանակման արարողություն

Հուլիս 09,2026 15:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Հուլիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունն անցած ՀՀ ԶՈՒ կուրսանտներին համապատասխան սպայական պաշտոնների նշանակելու արարողությունը:

Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհավորել է սպաներին ծառայության նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները ծառայելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել