«Վարչապետն ինչ ասում է, ճիշտ է ասում»,- «Արարատցեմենտ» եկած ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանն այսպես է արձագանքում այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներ է հնչեցրել, ասել է՝ պատվերով են «Արարատցեմենտի» աշխատակիցները եկել ցույցի, և նրանց կարող են աշխատանքից ազատել:
«Արարատցեմենտ» գործարանը մեզ համար ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտ է, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դրա աշխատանքը չխաթարվի։ Երեկվանից մենք քննարկումներ էինք անցկացնում գործարանի տնօրենի հետ։ Ես անձամբ քննարկումներ եմ անցկացրել նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի արտադրական գործունեությունը շարունակվի,- նաեւ նշեց փոխնախարարը.- Եկել ենք, հասկանանք՝ կարող ենք այնպես անել, որ իրավական պրոցեսները չխանգարեն արտադրությանը, և կարծում եմ, որ կկարողանանք այնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որ իրավական պրոցեսները ոչ մի դերակատարում չունենան արտադրության պրոցեսի շարունակականության վրա»:
Կարդացեք նաև
«Արարատցեմենտի» գործարանը վաղվանից ամբողջական ռեժիմով կսկսի աշխատել,- ավելի ուշ տեղեկացրեց Էդգար Զաքարյանը:- Մենք տեխնիկական հարցեր էինք քննարկում, ոնց կարող ենք համադրել, որ գործարանը չկանգնի և աշխատի»։
Ըստ նրա՝ հավանականություն կա, որ գործարանը մեծ վնասներ չի կրել չաշխատելու հետևանքով. «Մենք ժամանակին հասել ենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































