Այն ամենը, ինչի համար ինձ մեղադրում են, ես կապ չունեմ․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Պարոն Թաքրջումանյանին առաջին անգամ ես տեսել եմ այս դատարանի դահլիճում, իսկ ինչի՞ համար եմ ես մեղադրվում, այդպես էլ չհասկացա»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե արժանի է «մեր ձևով» եկեղեցուն պաշտպանելու համար կալանք կրել, պատրաստ է, մնացածը՝ դատարանի տիրույթում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։ Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով երկարացնելու մասին։ Ըստ դատախազության՝ վկաների հարցաքննությունը դեռ չի սկսվել, ուստի մտավախություն կա, որ նա կարող է ազդել վկաների վրա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































