Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ում պայքար է ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար. factor.am

Հուլիս 10,2026 22:00 Share

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ԱԺ նախագահի ու փոխնախագահների թեկնածուներին հաստատելուց հետո թեժ մրցապայքար է սկսվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածու դառնալու համար։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ յուրաքանչյուր ՔՊ-ական պատգամավոր կարող է առաջադրվել երկու հանձնաժողովի նախագահի թեկնածության համար, սակայն ընտրվել կարող է մեկ հանձնաժողովում։

ԱԺ-ի ամենակարևոր հանձնաժողովներից մեկի՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դառնալու ցանկություն ունի Արուսյակ Ջուլհակյանը։ Նա այս տեղեկությունը հաստատել է Factor TV-ի հետ զրույցում դեռ հուլիսի 3-ին։

Ջուլհակյանը 8-րդ գումարման ԱԺ-ում զբաղեցնում է այդ պաշտոնը Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո։ Ի դեպ, նա առաջադրվել էր նաև ԱԺ փոխնախագահի թեկնածության համար, սակայն թիմը չընտրեց։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են գործող նախագահ Սարգիս Խանդանյանն ու Տաթևիկ Գասպարյանը։ Սարգիս Խանդանյանը հաստատեց այս տեղեկությունը։ Տաթևիկ Գասպարյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ նա զանգերն անպատասխան թողեց։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության համար, մեր տեղեկություններով, առաջադրվել է երեք թեկնածու՝ գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանը, նույն հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը և Ռուզաննա Երեմյանը։

Վերջինը Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրենն է, ՔՊ-ի նախընտրական ցուցակում զբաղեցնում էր 72-րդ համարը։

Երեք թեկնածուներն էլ Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին իրենց առաջադրման մասին տեղեկությունը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031