☀️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հուլիսի 16-21-ը
🟨 Երևանում հուլիսի 16-18-ի, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։
🟨 Հանրապետության տարածքում հուլիսի 16-ի ցերեկը, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից , 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կարդացեք նաև
Քամին`հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































