Լրահոս
Օրվա լրահոսը

«Առինջ մոլի» աշխատակիցները սպառնում են փակել ավտոճանապարհը

Հուլիս 23,2026 12:38 Share

Կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում շարունակում է իրավիճակը լարված մնալ, իրավապահները կապարակնքել են տոնավաճառի 20-ից ավելի տաղավարներ։ Ընդ որում, աշխատակիցների հավաստմամբ` այս գործողությունն արվել է տոնավաճառի իրենց համար ոչ աշխատանքային օրվա ընթացքում և առանց իրենց տեղյակ պահելու։ Առինջ մոլի աշխատակիցները չեն կարողանում անել իրենց ամենօրյա առևտուրը։

Աշխատակիցներից մեկը լրագրողներին փոխանցեց, որ իրենց ասել են, թե իբր բարձրավոլտ հոսանքալարերի տակ է գտնվում տարածքը, և սա այն դեպքում, երբ հենց նույն պահին հարևանությամբ շինարարություն է ընթանում։ Առինջ մոլի աշխատակիցները համոզված են, որ այս ամենը քաղաքական հաշվեհարդարի հետևանք է։ Նրանք պնդում են, որ 6 տարի աշխատելով Առինջ մոլում և հարկեր վճարելով՝ երբևէ չեն տեսել, որ նույն հոսանքալարի հետ կապված պատճառաբանությամբ խափանվի իրենց աշխատանքը։

«Ասում եմ՝ անձնագիրս խանութում է, կարելի՞ է  վերցնեմ, ինձ վաղը պետք է, ասում են՝ դիմում գրի, դիմումիդ ընթացք կտանք: Հիմա էդ քրեական վարույթը կարող է 3 ամիս կամ մի տարի տեւել»,-նեղսրտեց աշխատակիցներից մեկը:

 

Առինջ մոլում աշխատող մարդիկ լրագրողների հետ զրույցում նաև նշեցին, որ ի նշան բողոքի պատրաստ են դիմել կտրուկ միջոցների՝ ընդհուպ փակել ավտոճանապարհը։ Այս պահին ոստիկանները բանակցություններ են տանում նրանց հետ։

-Ճամփա փակելը մոռացեք,- ասաց ոստիկանության աշխատակիցը «Առինջ մոլի» առեւտրականներին:

-Դուրս ենք գալու,- ասաց մի կին:

-Դուրս չեք գալու։

-Դա՞ է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին կանգնելը, մեզ ո՞վ պիտի օգնի, ո՞վ է մեզ ինչ-որ պատասխան տալու:

-Տիկին, ճամփա դուրս չեք գալու, այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը փակելու իրավունք չունեք:

-Իսկ դուք ինչո՞ւ եք փակել:

-Մենք կանգնած ենք ձեր անվտանգությունն ապահովելու համար,- ասաց ոստիկանության աշխատակիցը:

Անգամ այն տաղավարների տերերը, որոնց տաղավարները կապարակնքված չէին, պահանջում էին բացել իրենց գործընկերների տաղավարները, քանի որ համոզված են, որ վաղը նույնը կարող է իրենց հետ պատահել:

«Առինջ մոլի» աշխատակիցների ցույցն ամբողջությամբ

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Վահե Մակարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031