Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողն իրեն ժողովրդավար հռչակած երկրի համար աներևակայելի է»․ Լիլիթ Գալստյան

Հուլիս 24,2026 14:08 Share

«Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև այս իշխանության մյուս ընդդիմախոսների նկատմամբ կիրառվում է ոչ թե իրավական գործիքակազմ, այլ ՀՀ-ում թևածում է բեսպրեդել»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ժամանակ լրագրողների հետ զրույցում ահազանգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը։

Ըստ նրա՝ այս բոլոր գործընթացները ոչ միայն վրեժխնդրության, ոչ բարոյականության, կարմիր գծերը հատելու մասին են, այլ առողջ պետականության, ժողովրդավարության հետ զրո առնչություն ունեն․ «Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, ոչ միայն չի տեղավորվում մարդկային բարոյականության, քաղաքականության ձևաչափերի մեջ, այլ աներևակայելի է 21-րդ դարում իրեն ժողովրդավար հռչակած երկրում ականատես լինել այդ պահվածքին։ Այսօր ոչ միայն Գագիկ Ծառուկյանին են փորձում ծնկի բերել, այլև մեզ բոլորիս։ Ոչ իրավականությունը, իրավական խեղվածությունը, առողջ, ընդդիմադիր ձայնի լռեցումը, վախի, ատելության մթնոլորտը պետականության մասին չեն»։

Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031