Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ հուլիսի 14-ին կազմակերպված պաշտոնական ընդունելությունից հետո արձանագրված զանգվածային հիվանդացության դեպքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել։ Պաշտոնական պատասխանից պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե սննդային թունավորման, այլ նախնական ախտորոշմամբ «Սուր գաստրոէնտերիտ» կամ «Սուր աղիքային վարակ» դեպքերի մասին է, իսկ լաբորատոր հետազոտությամբ հիվանդներից 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp.։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը՝ պարզելու, թե քանի մարդ է տուժել, ինչ ախտանշաններ են արձանագրվել, ինչ հետազոտություններ են իրականացվել և ինչ փուլում է գտնվում քննությունը։
Նախարարությունը, ի պատասխան մեր հարցման, նախ հստակեցնում է, որ «Բուժհաստատություններից ստացվել է ոչ թե սննդային թունավորման, այլ «Սուր գաստրոէնտերիտ» կամ «Սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշումներով 12 շտապ հաղորդում»։
Նախարարության փոխանցմամբ՝ հիվանդների մոտ արձանագրվել են աղիքային վարակի բնորոշ ախտանշաններ։
Կարդացեք նաև
«Բուժառուների մոտ արձանագրվել են լուծ, փսխում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ջրազրկում, ուշագնացություն, մկանային ցավ, ընդհանուր թուլություն»։
Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ 12 տուժածներից 4-ը տարբեր ժամկետներով հոսպիտալացվել են, սակայն այսօրվա դրությամբ բոլորն արդեն դուրս են գրվել բուժհաստատություններից։
«Բուժհաստատություններից ստացվել է նշված միջոցառման հետ կապված ընդհանուր թվով 12 շտապ հաղորդում, որոնցից 4-ը հոսպիտալացվել են տարբեր ժամկետներով։ Բոլոր հոսպիտալացված հիվանդները 24.07.2026 թվականի դրությամբ դուրս են գրվել բուժհաստատություններից»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































