Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Հայկ Կոնջորյանի

Հուլիս 28,2026 13:15 Share

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակային հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին։

2025 թվականի հունիսի 17-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովի նիստի ընթացքում անդրադարձել էր գործարար Սամվել Կարապետյանի կողմից իշխող ՔՊ կուսակցության հասցեին հնչեցված քննադատությանը։ Մասնավորապես, պատգամավորը արձագանքել էր Սամվել Կարապետյանի հայտարարությանը և ներկայացրել իր քննադատական դիրքորոշումը։

Նշված գործի շրջանակում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Սամվել Կարապետյանի հայցը։

Դատարանը հաստատել է AM իրավաբանական ընկերության փաստաբանի կողմից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպերի հիման վրա ներկայացված այն իրավական փաստարկը, համաձայն որի՝ կողմերը հանդիսանում են հասարակական և քաղաքական գործունեություն իրականացնող հանրային անձինք, հետևաբար պետք է պատրաստ լինեն իրենց հասցեին հնչող քննադատություններին և նույնիսկ սուր գնահատականներին, որոնք կարող են տհաճություն պատճառել, ուստի պարտավոր են դրսևորել հանդուրժողականության առավել բարձր մակարդակ։

Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ Հայկ Կոնջորյանի հայտարարությունն արվել է Ազգային ժողովի ամբիոնից՝ պատգամավորական լիազորությունների իրականացման ընթացքում, հետևաբար նա օգտվում է գործառութային անձեռնմխելիությունից, և Սահմանադրության ուժով պատգամավորական գործունեության շրջանակում արտահայտած կարծիքի համար չի կարող ենթարկվել պատասխանատվության։

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել էր AM իրավաբանական ընկերությունը՝  ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։

Այս գործով կայացված դատական ակտը ևս մեկ անգամ վերահաստատում է AM իրավաբանական ընկերության հետևողական և սկզբունքային մոտեցումը՝ հիմնված իրավական հիմնավոր փաստարկների, ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի արդյունավետ կիրառման և վստահորդների իրավունքների բարձրակարգ դատական պաշտպանության վրա։

AM իրավաբանական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031