Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ում ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման հարցը օրակարգային դարձնելու մշտական փորձերը հակասում են ռուսական կողմի դիրքորոշմանը. Հաջիզադեն հակադարձում է Զախարովային

Հուլիս 28,2026 13:37 Share

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ անգամ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մի ժամանակ Հայաստանը, կարծես, առաջարկում էր գործարկել ՀԱՊԿ-ի մեխանիզմները։ Բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ և ինչի պաշտպանության համար։ Լեռնային Ղարաբաղի՞, որը հենց Հայաստանը՝ անկախ նրանից՝ դա լավ էր, թե վատ, չէր ճանաչում ո՛չ որպես իր տարածք, ո՛չ որպես անկախ պետություն։ Դա Երևանի որոշումն էր», – «Գվարդեյսկ» երիտասարդական համաժողովում Զախարովայի խոսքն է մեջբերում «Ա1+»-ը:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն Մոսկվային կոչ է արել «զերծ մնալ հայ-ադրբեջանական նախկին հակամարտությունը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում հիշատակելուց»։

«Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, մշտապես ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժան մաս», – ինչպես հայտնում է «Ազատություն»-ը՝ հակադարձել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով. «Հայաստանի կողմից շուրջ 30 տարի օկուպացված ադրբեջանական տարածքներում ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման հարցը օրակարգային դարձնելու մշտական փորձերը, ինչպես նաև այդ հարցը Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հետ կապելը ոչ միայն հակասում է ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշմանը, այլև բացարձակ անհիմն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031