Լրահոս
Օրվա լրահոսը

Թեև այս շրջափուլը նշանավորվեց փողոցային պայքարի, դիմադրության մի քանի հանգրվանային փուլերով, սակայն այդ գործընթացն այդպես էլ իր տրամաբանական ավարտին չհասավ. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 01,2026 22:30 Share

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը

8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները մոտեցան ավարտին, այդ թվում` իմ գործունեությունը ԱԺ-ում:
Եթե կարճ ամփոփեմ, ապա անցնող 5 տարիները պատերազմի, ողբերգության, տառապանքի, հայրենազրկման մասին էին:
Թեև այս շրջափուլը նշանավորվեց փողոցային պայքարի, դիմադրության մի քանի հանգրվանային փուլերով, սակայն այդ գործընթացն այդպես էլ իր տրամաբանական ավարտին չհասավ:

Անշուշտ, կան բաներ, որոնց մասին մեկ այլ իրավիճակում կարելի էր երկար խոսել՝ սահմանային/զորամասային այցերից, ոստիկանական բաժիններից, կալանավայրերից մինչև մարզային մեծաթիվ այցեր, քաղաքացիների հետ շփումներ, սակայն գլխավոր հարցի` իշխանափոխության գործընթացի չիրացումը, որոշակիորեն ստվերում է աշխատանքի մնացած հատվածը:

Խորհրդարան մուտք գործելու առաջին իսկ օրից փորձել եմ իմ գործունեությունը ծավալել մեր երկրի պետական և ազգային շահերի առաջ մղման շրջանակներում:
Փորձել եմ իմ խոսքով, գործունեությամբ, կեցվածքով, վարքագծով արդարացնել բոլոր այն մարդկանց հույսերն ու սպասելիքները, ովքեր իրենց քվեով, աջակցությամբ, քաջալերմամբ ամեն ինչ արել են, որպեսզի խորհրդարանում պատշաճ ձևով ներկայացնեմ ու պաշտպանեմ մեր քաղաքացիների իրավունքները և նրանց առաջնային շահերը:

Մյուս կողմից` ներսումս անընդհատ կռիվ է, լուռ դիմակայություն, շատ ավելին, քան իմ հրապարակային խոսքում է արտահայտվում:
ՀՀ տարածքներն օկուպացված են, Արցախը հանձնված, հայը` դավաճանված, իսկ դրա պատասխանատուներն ու մեղավորները ոչ միայն բանտում չեն, այլ վերընտրվում են, մեր երկրի և ժողովրդի համար կենսական որոշումներ ընդունում:

Ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանցից, ում հույսերն ու ակնկալիքները չեմ արդարացրել, չեմ կարողացել օգնել, անհրաժեշտ պահին իրենց կողքին չեմ կարողացել լինել:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացել են, միշտ իմ կողքին են եղել` իմ քաղաքական թիմին, ընկերներին, ընտանիքին:
Շատ կարևորում եմ ակտիվ գործակցությունը ընդդիմադիր դաշտի տարբեր ուժերի, միավորների, գործիչների, հանրային ոլորտը ներկայացնող անձանց հետ:

Հատուկ շնորհակալություն իմ շատ սիրելի լրատվամիջոցներին և դրանց ներկայացուցիչներին` մշտական լուսաբանումների, բարդ պայմաններում իրենց մասնագիտական ծանր աշխատանքն անելու և ընդհանուր գործին մեծ օգուտ բերելու համար:

Սա քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն, պարզապես կարճ ամփոփումն է իմ պատգամավորական գործունեության, ընթացիկ իրավիճակի մասին և հիշեցումն այն մասին, որ պայքարն այլընտրանք չունի, և անկախ տվյալ պահի կարգավիճակից՝ պետք է այն նոր ուժով շարունակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31