Ռուբեն Ռուբինյանի ելույթը՝ որպես ԱԺ նախագահի թեկնածու
«Մեծարգո՛ պարոն Հասանով,
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հարգելի՛ գործընկերներ,
«Ուժեղ Հայաստան» խմբակցության հարգելի՛ գործընկերներ,
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ ժողովուրդ,
Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իմ թեկնածությունն առաջադրելու համար և առանձնահատուկ շնորհակալություն տիկին Մանավազյանին չափազանց բարի և տեղ-տեղ էլ չափազանցած խոսքերի համար։
Հարգելի՛ պարոն Կարապետյան, հարգելի՛ տիկին Գրիգորյան, շնորհավորում եմ ձեզ ձեր խմբակցությունների ղեկավարներ ընտրվելու կապակցությամբ։ Ես այնքան միամիտ չեմ, որ ակնկալեմ, որ ձեր խմբակցությունների պատգամավորներն ինձ են քվեարկելու, բայց ես այս օրը համարում եմ իմ և ձեր աշխատանքային հարաբերությունների զրոյական կետ, և, ընդհանրապես, խորհրդարանական հարաբերությունների զրոյական կետ։ Եթե դուք ընդունում եք՝ իմ առաջարկած՝ ժողովրդին ծառայելու բարեկրթության կոնսենսուսը, ես երաշխավորում եմ և տիկին Մանավազյանը նույնպես երաշխավորում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես համապատասխան տրամաբանություն կորդեգրի։ Եթե դուք ընտրեք մյուս՝ ծեծված և տրորված ճանապարհը, ապա մենք դրան նույնպես պատրաստ ենք։ Ավելի քան պատրաստ ենք։ Բայց ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն արժանի է ավելիին»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ ԱԺ


















































