Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ստեղ ի՞նչ գործ ունես, եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ։ Սուս մնա»․ լեզվակռիվ Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ական պատգամավորի միջև

Օգոստոս 02,2026 16:06 Share

«Սարգսյան Արթուրի իրավունքն այսօր ոտնահարված է։ Ո՞նց զրոյից սկսենք։ Այս խորհրդարանը լեգիտիմ չէ, որովհետև ՀՀ քաղաքացիների քվեով ձևավորված չէ»,-ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

ՔՊ-ականներից մեկը դահլիճից բացականչեց․ «Բա ստեղ ի՞նչ գործ ունես»։ Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Սուս մնա ու լսի»։ Հղում կատարելով ՍԴ որոշմանը՝ Գեղամ Մանուկյանը նշեց․ «ՍԴ-ն արձանագրում է, որ հանձնաժողովի արդյունքները, եթե արձանագրվեին, ԲՀԿ-ն ստանալու էր 4 տոկոս։ 4 էջի վրա ՍԴ-ն ամրագրել է, որ ձեր կուսակից, նախկին պատգամավոր, ՀԺ նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի ընտրողների քվեն։ Ո՞նց սրա հետ հանգիստ լինենք։ Մամիկոն Ասլանյան, ո՞նց հանգիստ լինենք՝ իմ աղջկա համակուրսեցի իր տղան համալսարանում սովորելու փոխերն հորը երկու տարի պերեդաչի էր բերում»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31