Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի մեր երիտասարդներն Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ մեր հայրենիքի մաս»․ Նարեկ Կարապետյանի ակնարկը Ռուբեն Ռուբինյանին

Օգոստոս 03,2026 13:10 Share

«Պարոն Ռուբինյան, մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու Ձեզ։ Կուզեի՝ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանան այն դիտանկյունից, որ մեր խելացի երիտասարդներն Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ մեր հայրենիքի մասն է։ ՀՀ-ի չէ, այլ հանրապետության մասն է, բայց իմ հայրենիքի մի մասն է»,-ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին։ 

Նա առաջարկեց երեք խնդիր, որը պետք է լուծի այս խորհրդարանը․ «Մեր երկիրը մեկ-երկու տարվա ընթացքում ունի մի քանի մարտահրավեր՝ առաջինը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է։ Այն առանցքային է մեր երկրի զարգացման համար և մեր հայրենակիցներին՝ մերոնց հետ բերելու համար Բաքվի բանտերից։ Խաղաղության պայմանագիրը մեր երկրի առաջ ծառացած ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Հայ քաղաքական միտքը պետք է կարողանա լուծել այդ հարցը՝ մեկ կարևոր հարց լուծելով զուգահեռ, որ թույլ չտրվի Ադրբեջանին հնարավորություն ստանալ խաղաղության պայմանագրի շրջանակում ապահովել այնպիսի պայմաններ, որ ունենա ժողովրդագրական ներկայություն մեր երկրում։ Մեր քաղաքականության նպատակն է լուծել հարցն այնպես, որ ունենանք խաղաղություն, բայց ունենանք նաև ժողովրդագրորեն անվտանգ Հայաստան։ Իմ առաջարկն է՝ եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք հակասաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին տասն օրից ավել գտնվել մեր երկրում և ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Մենք առաջարկ կանենք առաջիկայում, և իրար հետ կարող ենք այդ հարցը մեր քաղաքական օրակարգից հանել։ Թուրքիան նման օրենք ունի նաև մեր մասին»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31