«Այս ամբիոնից հնչում են հայտարարություններ, որոնց հետ ես հաշտ չեմ։ Լևոն Քոչարյանը, որ հայտարարում է՝ հպարտանում է՝ ինչի՞ համար է հպարտանում՝ հոկտեմբերի 27-ի համար, մարտի 1-ի համար, «Պոպլավոկի» զուգարանում Պողոս Պողոսյանի սպանությա՞ն համար է հպարտանում, այն քաղաքական հետապնդումների՞ համար է հպարտանում, ինչի՞ համար է հպարտանում»,- անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հայտարարություններին՝ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։
Անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավորների հասցեին հնչող հայտարարություններին՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, նա ասաց․ «Անընդհատ փորձեր են արվում այս ամբիոնից ՔՊ կուսակցության պատգամավորներին մեղադրել կոռուպցիոն գործարքների մեջ։ Իրենց աչքի գերանը չեն տեսնում, փորձում են մեր աչքերում փուշ փնտրել, ժողովուրդ ջան, ձեր կողքը նայեք, ձեր կողքը նստած է Լևոն Քոչարյանը, ում հայրը մեղադրվում է ապօրինի հարստացման համար»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































