Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմության կողմից առաջադրված ՄԻՊ-ի հասցեին վիրավորանքներ են հնչեցրել, չեն կատարել դատարանի որոշումը, հիմա ուրիշներից են ներողություն խնդրելու վճռականությամբ հանդես գալիս»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին

Օգոստոս 06,2026 14:50 Share

«Թե ինչ խայտառակության կարող է ականատես լինենք վաղը, նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել, երբ պետք է դատարան ներկայացվեն Ամենայն հայոց կաթողիկոսը, մեր սրբազան հայրերը, վարչական դատարանի՝ իրենց չվերաբերող որոշումը իբր չկատարելու համար։ Այս ԱԺ-ում պատգամավորներ են և այլ պատգամավորներից բացատրություն, ներողություն խնդրելու վճռականությամբ են հանդես գալիս Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը, որոնք ընդդիմության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին հնչեցրել են վիրավորական արտահայտություններ։ Ոչ թե միայն ես եմ պահանջել, որ նրանք ներողություն խնդրեն, այլ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։ Եվ նրանք այդ վճիռը չեն կատարել, ինչի համար քրեական վարույթ է նախաձեռնված։ Նրանք դատարան չեն ներկայացրել»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ նկատի ունենալով այն, որ ՔՊ խմբակցության պատգամավորներն իրենից պահանջում են ներողություն խնդրել իր՝ հայ սակրավորների հետ կապված 2 տարի առաջ հայտարարության համար։

Այնուհետև Արամ Վարդևանյանին խնդրեց ներկայացնել Կաթողիկոսի դեմ հարուցված գործի իրավական կողմը։ Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին, քանի որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի նաև սահմանադրական կարգավիճակ»։

 

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31