Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ դու վարչապետ ես, դա չի նշանակում, որ ինչ ուզես, կարող ես անել»․ Նարեկ Կարապետյան

Օգոստոս 07,2026 17:32 Share

«Իշխող կուսակցությունը հարձակում է սկսել մեր եկեղեցու դեմ։ Մենք չենք կարող հասկանալ՝ ինչը կարող է հային ստիպել, որ գնա իր եկեղեցու դեմ»,- Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դռնփակ դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա փաստեց՝ հայ ժողովրդի առանձնահատկությունն այն է, որ միշտ եղել է հայ եկեղեցու կողքին․ «Մենք հասել ենք 21-րդ դար, մենք ունենք պետություն, և մի կուսակցություն սկսել է հարձակում հայ եկեղեցու դեմ»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կհաջողվի՞ հեռացնել Կաթողիկոսին, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց հայրապետին, և չկա հեռացնելու ընթացակարգ։ Մեր Սահմանադրությունը չի թողնում, որ պետությունը խառնվի եկեղեցու գործերին։ Պետությունն ու եկեղեցին անջատ են»։ Այնուհետև վստահեցրեց․ «Երբ դու վարչապետ ես, դա չի նշանակում, որ ինչ ուզես, կարող ես անել»։

Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել