«Այսօրվա քաղաքական իշխանությունների կիսալուսնակրյաց արշավանքը հայ առաքելական եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ պայմանավորված է մեր եկեղեցու ազգապահպան գործունեությամբ։ Այս ամենը սկսվեց, երբ Վեհափառ հայրապետը և եկեղեցին մասնակցեցին շվեյցարական խաղաղության նախաձեռնության միջոցառմանը, որը նվիրված էր արցախահայերի վերադարձի իրավունքին»,- հարցին՝ ինչո՞ւ մեկ տարի անց հասավ Վեհափառին, Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դռնփակ դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը նշեց՝ հայի մտքով չէր կարող անցնել, որ որևէ հայ ոստիկան կամ ԱԱԾ ծառայող որևէ հայի հրամանով կարող է հանդգնել ներխուժել Մայր Աթոռ, վեհարան և փորձել ուժ գործադրել հայ հոգևորականների դեմ և ուժով բերման ենթարկել։
Անդրադառնալով հոգևորականների դեմ մեղադրանքներին՝ պատգամավորը նշեց․ «Շինծու մեղադրանքներ, խայտառակ վարկաբեկիչ, ստերով լի պայքար, բայց ես վստահ եմ՝ ինչպես մեր լեռները դիմացել են հրոսակների փոքր արշավանքներին, այնպես էլ մեր եկեղեցին կդիմանա և հաղթանակած դուրս կգա այս փորձությունների միջից»։
Կարդացեք նաև
Հարցին՝ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ընկրկելո՞ւ է, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Ժողովրդի ուժի առջև ընկրկում են բոլորը։ Վստահ եմ, որ եթե լինի դիմադրություն, և ժողովուրդն իր կամքը պարտադրի, ապա բոլորը կընկրկեն»։
Հարցին՝ ինչպես մեր մյուս բարձրաստիճան հոգևորականները կալանավորեցին, հնարավոր համարո՞ւմ եք, որ նույնը կարող է Վեհափառի հետ տեղի ունենալ, Արթուր Խաչատրյանն այսպես արձագանքեց․ «Հույս ունեմ՝ ոչ։ Մի տեսակ դող զգացի Ձեր նկարագրած սցենարից։ Բայց վստահ եմ՝ ոչ»։
Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































