Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 12-ի փոխարեն ԱԺ-ում լինի 6 մշտական հանձնաժողով, 5 տարվա ընթացքում կտնտեսենք 500 հազար դոլար»․ Էդգար Ղազարյան

Օգոստոս 10,2026 14:19 Share

 ԱԺ-ն ընդունեց ՔՊ խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ԱԺ 12 մշտական հանձնաժողով։

Նախագիծը ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Ըստ այդ նախագծի՝ օրինակ՝ առաջարկվում է ստեղծել աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով, պետական իրավական հարցերի հանձնաժողով և այլն։

Այս առիթով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն ասաց․ «Առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով։ Դա ԱԺ կանոնակարգով նախատեսված առավելագույն թիվն է ԱԺ-ում մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Ունեմ առաջարկություն, թե որոնք կարող էին լինել ընդամենը 6 հանձնաժողովները։ Նայել եմ նախորդ գումարման ԱԺ հանձնաժողովների գրեթե բոլոր արձանագրությունը, փաստել եմ, որ ամբողջ 5 տարվա ընթացքում կան հանձնաժողովներ, որ ունեն ընդամենը մեկ արձանագրություն։ Եթե ԱԺ-ն 12-ի փոխարեն ունենա 6 մշտական հանձնաժողով, 5 տարվա ընթացքում տնտեսում ենք 500 հազար դոլար»։

Այսպիսով ՔՊ-ի ներկայացրած նախագիծը ԱԺ մեծամասնությունն ընդունեց։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31