«Նկատել եմ, որ իշխանական պատգամավորները նեղվում են կապիտուլյացիա բառից, բայց այսօր որևէ խրոխտ հայտարարություն չլսեցի կապված այն ձևակերպումների հետ, որոնք օգտագործել է Ադրբեջանի նախագահը։ Սա ինձ համար մտահոգիչ է այն առումով, որ ադրբեջանական վիրավորական հայտարարությունները չեն արժանանում այսօրվա իշխող քաղաքական ուժի կողմից արժանի գնահատականի, բայց փոխարենը Ամենայն հայոց կաթողիկոսին և սրբազան հայրերին են փորձում բանտարկել»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած այն մտքին, որ վաղ թե ուշ հայկական ատոմային էլեկտրակայանը պետք է փակվի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեց Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
Պատգամավորը մտահոգված է, որ քաղաքական և առհասարակ ՀՀ օրակարգերը ձևավորվում են դրսից․ «Դրանց մասին ավելի ուշ արձանագրում ենք, ինչը մեզ համար ցավալի է, լուրջ մտահոգության առարկա է։ Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որոնք կապված են ատոմակայանի փակման և մնացածի հետ, ապա այն, ինչ տեղի ունեցավ վերջին վեց տարում, տպավորություն ու համոզում է ստեղծել, որ ցավոք, ՀՀ իրականությունը չի բխում ՀՀ ժողովրդի շահերից, կան գործընթացներ, որոնք տեսանելի չեն հասարակության համար, ուղղակի վերջում են փաստի առաջ կանգնեցնում։ Ինձ համար անընդունելի է, որ մի պետության ներքին գործերին խառնվելու գործընթացներ են տեղի ունենում»։
Գառնիկ Դավթյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեսանյութը՝ Աշոտ Հակոբյանի


















































