Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերանին հարցաքննելու հայկական կողմի ծրագրերը վկայում են ԵՄ-ի հետ մերձեցման և Կիևի հետ եղբայրացման հետևանքով առաջացած բարոյական անկման մասին. Զախարովա

Օգոստոս 12,2026 17:58 Share

Armenia sputnik. «Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու հայկական կողմի ծրագրերը վկայում են ԵՄ-ի հետ մերձեցման և Կիևի հետ եղբայրացման հետևանքով առաջացած բարոյական անկման մասին:

Իմանալով Ռոզալիա Սերգեևնայի պողպատե բնավորությունը՝ մենք կասկած չունենք, որ նա կհաղթահարի ցանկացած հարցաքննություն:

Բայց մեկ այլ բան էլ պարզ է. նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և եկեղեցու հիշողությունը, ոչ մի սրբություն չունեն», – հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան:

Նա նշել է՝ Մոսկվան չի մոռացել, որ Երևանը չի հանդիմանել Զելենսկուն, երբ նա սպառնացել էր կրակել Կարմիր հրապարակի վրա մայիսի 9-ի Հաղթանակի շքերթի օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել