Լրահոս
Հավերժ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Զատուլին. Սա «բարեկամական» մանրուք չէ, այլ բացարձակ անխիղճ ոտնձգություն Փաշինյանի կողմից. «Հրապարակ»

Օգոստոս 14,2026 10:26 Share

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն առհասարակ ցանկանում երկաթուղու կառավարումն ամեն գնով խլել ՌԴ-ից, որի պայմանագրային ժամկետը մինչեւ 2038 թվականն է: Ըստ Փաշինյանի, Ռուսաստանի կոնցեսիայի տակ լինելու հանգամանքը խանգարում է մեզ ինտեգրվել միջազգային տրանսպորտային ցանցին: Թերեւս խոսքը Թրիփփի մասին է:

Փաշինյանը վաճառքի առաջարկը բարեկամական լուծում է համարում, իսկ Ռուսաստա՞նը: «Հրապարակի» հարցին պատասխանելով՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասում է. «Այո, շատ «բարեկամական» քայլ է կոնցեսիան հետ վերցնելը, որի մեջ այդքան գումար ու ջանք են ներդրված, այն էլ՝ Հայաստանի ու Ռուսաստանի համար այս դժվարին պահին: Այո, սա «բարեկամական» լուծում է: Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը հավատարիմ է ինքն իրեն՝ մանիպուլյացիաներ անել, երբ բանը վերաբերում է հասարակական կարծիքին, բայց հուսամ, որ մարդիկ դրանց չեն տրվի: Սա Ռուսաստանի հանդեպ թշնամական քայլերից հերթականն է, որոնք նա ձեռնարկում է հետեւողականորեն ու հատկապես 2022 թվականից հետո»:

Նա հիշեցնում է, որ պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ զարգացող երկրները փորձել են պետականացնել արեւմտյան պետություններին պատկանող կոնցեսիաները, տիրապետման կամ վարձակալության իրավունքները, ինչին Արեւմուտքը կոշտ հակազդեցություն է ցուցաբերել։ «Օրինակ, ի պատասխան Սուեզի ջրանցքի պետականացմանը՝ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, Իսրայելի հետ համատեղ, փորձեցին «բարեկամական» ագրեսիա իրականացնել Եգիպտոսի դեմ: Կամ, ասենք, Իրանում, երբ Մոհամմադ Մոսադեղը պետականացրեց նավթային կամպանիաները, ի պատասխան՝ արեւմտյան ուժերը կազմակերպեցին պետական հեղաշրջում՝ տապալելով նրա կառավարությունը: Ահա, այսպիսի մանրուքներ են ուղեկցում նմանատիպ գործողություններին: Իհարկե, մենք Արեւմուտք չենք, մենք մեզ այլ կերպ ենք պահում: Ամեն դեպքում, սա «բարեկամական» մանրուք չէ, այլ բացարձակ անխիղճ ոտնձգություն նրա կողմից»,- նշեց Պետդումայի պատգամավորը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31