🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի օգոստոսի 10-16-ը
🟦 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (16.08.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 15 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 50 սմ-ով։
🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.701 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 16-ը ներառյալ՝ 167.156 մլն.մ³:
🟦 Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 10-16-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 10.835 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից օգոստոսի 16-ը ներառյալ՝ 41.368 մլն.մ³:
Կարդացեք նաև
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































