ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Աննա Գրիգորյանը կարևորել է տարբեր ձևաչափերով Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը։
Խմբակցության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել հետընտրական շրջանում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, խոսել ներքաղաքական իրադարձություններից, անդրադարձել նորընտիր խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































