«Ազատություն». Մոսկվան պատրաստ է պաշտպանել Ադրբեջանի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացիների շահերը, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Անհրաժեշտության դեպքում կապահովենք մեր քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ նրանց միջազգային հետախուզման մեջ հայտարարելու որոշման համատեքստում», – ասել է Զախարովան։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նախօրեին միջազգային հետախուզում էր հայտարարել «Մոսկվա 24»-ի լրագրող Իվան Կնյազևի, Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի և մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի նկատմամբ։ Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության, տարածքային ամբողջականության խախտման, ազգային թշնամանք հրահրելու և ահաբեկչության հրապարակային կոչերի համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































