Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական ճանապարհները կիրացվեն․ Վարդևանյանը՝ ՔՊ-ի կողմից ԱԺ Կանոնակարգ օրենքը խախտելու մասին

Օգոստոս 24,2026 12:26 Share

«Դրա իրավական որոշ ճանապարհներ կան, միանշանակ դրանք իրացվելու են»,-Aravot.am-ի հարցին՝ պայքարելո՞ւ եք, որպեսզի ԱԺ-ի կանոնակարգ օրենքի խախտումը վերացվի, լինի պատասխանատվություն, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն ընդմիջել է խորհրդարանի ձևավորման գործընթացը՝ մասնավորապես ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահներ դեռ ընտրված չեն և անցել ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը։

Հարցին՝ իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքի խախտումը վերացնելու համար ԱԺ նիստերի դահլիճում պայքարելո՞ւ եք, Արամ Վարդևանյանն ի պատասխան վստահեցրեց․ «Միանշանակ, դահլիճում էլ, ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի տրամաբանությամբ էլ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութը՝ Աշոտ Հակոբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31