Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՔՊ-ին մեղադրում են թալանի մեջ, դրանից էդ ո՞ր պահից է սկսվում, որ որևէ պատգամավոր մտածի, որ կարող է վիրավորական արտահայտություն անել»․ Արամ Վարդևանյան

Հոկտեմբեր 06,2026 13:56 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ամենամեծ խնդիրը, մտահոգությունն առաջացնում է, երբ կա երկակի ստանդարտ, որը ամենամեծ պատճառն է եղել, որ մեր երկրում կա այսպիսի մեծ պառակտվածություն։ Եթե ԱԺ նիստը նախագահողը երկակի ստանդարտների փոխարեն իրականում օբյեկտիվ ստանդարտ կիրառեր, որևէ լարվածություն չէր լինի»,- իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, որը վերածվեց ձեռնամարտի։

Այնուհետև շարունակեց․ «Չեն նկատում տարիներով բոլորի տուն-տեղ վիրավորող, ֆեյքեր, հայհոյանքներ, ամենագարշելի երևույթներ տարածող հայտնի անձին, որը գալիս, ելույթ ունենալով միայն սադրում է, ու դրան որևէ գնահատական չի տրվում։ Այսինքն՝ քաղաքական խոսքում, եթե ՔՊ-ին մեղադրում են թալանի մեջ, դրանից էդ ո՞ր պահից է սկսվում, որ որևէ պատգամավոր մտածի, որ կարող է վիրավորական արտահայտություն անել։ Եթե ԱԺ-ն չի կարող տարրական օրենքի պարզ դրույթ հարգել, ապա ի՞նչ ազդակ ենք տալիս»։

Անդրադառնալով այն փաստին, որ ՔՊ-ն ստեղծել է «եկեղեցու ճգնաժամի» հարցը քննող հանձնաժողով, ասաց․ «Եկեք ստեղծենք Մնացական Մարտիրոսյանների, Մասիս Մելքոնյանների որոշումները գնահատող ու բեկանող քննիչ հանձնաժողով։ Հակասահմանադրական է, այս գումարման խայտառակությունն է»։

Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ ոչ մեկ վիրավորական արտահայտություն չի հնչեցրել իրենց խմբակցությունից։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ցավով նշեց․ «Ադրբեջանցի զինվորը հատել է ՀՀ սահմանը, որի մասին հարց տալու ժամանակ այս կողմից ծիծաղ հնչեց, ու դա լարեց իրավիճակը»։

«Գալիս, ասում են՝ Ադրբեջանը տեղեկացրել է մեզ, ասում ենք՝ շատ լավ, բա հինգ օր ի՞նչ էիք անում։ Ձեր ՊՆ նախարարն ի՞նչ էր անում, գիտեք՝ ի՞նչ էր անում՝ ընտրական գործընթացների էր մասնակցում։ Ձեր համակարգն այնպես է դրված, որ ՊՆ նախարարը փոխանակ պաշտպանունակությամբ զբաղվի, ձեզ համար քաղաքական պաշտոն է։ Այդ մարդը չի ձգում, փոխեք․ պրոֆեսիոնալ զինվորական պետք է լինի այդտեղ։ Պետք է արձանագրենք՝ հայ կինը չէ հայոց սահմանների պաշտպանը, դա մեր բանակն է, մեր ԱԱԾ-ն է։ Ոչ մեկ մինչ այս տուն չէր մտնում, չէինք գալիս, տեսնում՝ ադրբեջանցին նստած, փլավ է ուտում։ Այս իրավիճակի հիմնական պատասխանատուն պարոն Ռուբինյանն է»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031