Region Monitor. Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակ թուրքական հանրապետությունը ՀՀ քաղաքացիների համար հյուպատոսական վիզան կփոխարինի էլեկտրոնայինով:
ՀԿԹՀ, այսպես կոչված, վարչապետ Ունալ Ուսթելի խոսքով՝ նոր համակարգի նպատակն է միգրացիոն և անվտանգության ստուգումները սկսել դեռևս մինչև օտարերկրյա քաղաքացու՝ Հյուսիսային Կիպրոս ժամանելը։ E-Vize-ի դիմումները նախնական ուսումնասիրություն կանցնեն Միգրացիայի վարչությունում, իսկ այցի նպատակից կախված՝ կստացվեն նաև ոստիկանության և համապատասխան այլ կառույցների եզրակացությունները։
«Մեր պետությունը պետք է իմանա, թե ով, ինչ նպատակով, երբ և ինչ կարգավիճակով է ժամանել երկիր։ Երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձ պետք է հաշվառված լինի»,- հայտարարել է Ուսթելը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































